211652_close_icon
views-count1686 դիտում article-date 20:05 11-05-2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների դաշնային հանձնակատարին՝ Կազան քաղաքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովային՝ Կազան քաղաքի «Թիվ 175 գիմնազիայում» այսօր տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:

Այս ողբերգական իրադարձությունը, որը խլել է մարդկային 9 կյանք, ցնցել է մեզ բոլորիս:

Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին, մաղթում եմ հոգու տոկունություն այս դժվար պահին և բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»,- մասնավորապես ասված է ցավակցական հեռագրում։

Նմանատիպ նյութեր