3693 դիտում
10:05 26-03-2020
«Իմ քայլի» պատգամավորները կարծես փոշմանել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական խմբակցության պատգամավորները, կարծես թե, հետ են կանգնել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մտքից, որը ենթադրում էր արգելել սպառողական վարկերի գովազդը էլեկտրոնային լրատվամիջոցներում։ Գաղտնիք չէ, որ ԶԼՄ-ները այդ կազմակերպությունների գովազդներով են իրենց թափանցիկ ֆինանսական հոսքերն ապահովում: Թե ինչու են իմքայլականները որոշել նման քայլի դիմել, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տևական ժամանակ է՝ փորձում է օրենքի նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանից պարզել, սակայն Մանուկյանը կտրականապես հրաժարվում է օրենքի նախագիծը մեկնաբանելուց:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է զրուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի նախագծի համահեղինակ Վարազդատ Կարապետյանի հետ, որն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե քննարկումներ են ընթանում, և փոփոխություններ կլինեն։ «Հիմա մենք լսում ենք լրատվամիջոցներին և հասկանում ենք, որ դա նաև էական եկամտի աղբյուր է լրատվամիջոցների համար, և այդ մասով ևս մենք պատրաստվում ենք վերանայել նախագիծը:
Այսինքն՝ մեզ համար կարևոր է, որ չխաբեն մարդկանց այդ կազմակերպությունները գովազդի միջոցով, և ինչպիսին կլինի սահմանափակումը, ապա սա քննարկումների միջոցով, նաև լրատվամիջոցների հետ քննարկումների միջոցով կգանք ընդհանուր եզրակացության»,- նշեց Կարապետյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1860 դիտում
10:08 17-01-2019
«Իմ քայլի» պատգամավորները ընդմիջումներին դահլիճից գնում են ճաշարան, ճաշարանից` դահլիճ․ «Ժողովուրդ»
2728 դիտում
09:01 21-05-2019
Թեժ հանդիպում. ինչ հարցեր են տվել «Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին. «Ժողովուրդ»
1872 դիտում
09:38 25-07-2019
Ինչու են «Իմ քայլի» պատգամավորները «փակ» ֆորմատով հանդիպել Հայկ Մարությանին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1213 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
991 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»