211652_close_icon
views-count8785 դիտում article-date 19:18 26-03-2020

Ախալքալաքում հնչել են կրակոցներ գործող պատգամավորի տան կողմից նախկին պատգամավորին պատկանող տարածքի ուղղությամբ. գործող և նախկին պատգամավորները գտնվում են դեպքի վայրում. Tert.am

Ախալքալաքում կրակոցներ են հնչել: [url=https://www.tert.am/am/news/2020/03/26/Janaxq/3247195]Tert.am[/url]-ի հետ զրույցում այս մասին հայտնեց տեղի բնակիչ Ս․ Ա-ն և տեղեկացրեց, որ կրակոցները հնչել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի տան կողմից՝ խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին պատկանող տարածքի ուղղությամբ: Հարցին, թե կան տուժածնե՞ր, թե ոչ, [url=https://www.tert.am/am/news/2020/03/26/Janaxq/3247195]Tert.am[/url]-ի զրուցակիցն ասաց, որ այս պահին տեղեկություն չունի. «Մի քանի կրակոցներ են հնչել, այս պահին ամբողջ տարածքը փակ է, դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, իսկ քաղաքացիների մուտքն արգելվել է: Տեղյակ ենք, որ դեպքի վայրում են և՛ Հենզել Մկոյանն ու նրա հարազատները, և՛ Սամվել Պետրոսյանը։ Դեպքը տեղի է ունեցել մոտ երկու ժամ առաջ, մարդիկ մի փոքր վախեցած են, բայց արդեն ամեն ինչ կարծես՝ անվտանգ է, տեղում են ոստիկանները նաև այլ շրջաններից»: [url=https://www.tert.am/am/news/2020/03/26/Janaxq/3247195]Tert.am[/url]-ի զանգերին Հենզել Մկոյանը չպատասխանեց, իսկ Սամվել Պետրոսյանի հեռախոսահամարին պատասխանող անձն ասաց, որ Սամվել Պետրոսյանն այս պահին զբաղված է և չի կարող հարցերին պատասխանել: Կրակոցների վերաբերյալ, բացի միջադեպից զրուցակիցն այլ մանրամասներ չհայտնեց: Վրաստանի ներքին գործերի նախարարությունից [url=https://www.tert.am/am/news/2020/03/26/Janaxq/3247195]Tert.am[/url]-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ և այս պահին այլ մանրամասներ չեն հայտնում։

Նմանատիպ նյութեր