211652_close_icon

Օգնել այն երկրներին, որոնք վատ են պաշտպանված համավարակից․ Հայկո Մաաս․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count3269 դիտում article-date 10:15 27-03-2020
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները տեսակապի միջոցով համաձայնեցրել են կորոնավիրուսի համաշխարհային համավարակի դեմ համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները: Բանակցությունների արդյունքներով այս մասին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: Մաասը նշել է, որ երկրների առջև առաջին հերթին խնդիր է դրված հաղթահարել վիրուսի տարածման բժշկական հետևանքները, սահմանափակել դրա տարածումը դեղամիջոցների ու պատրաստուկների ստեղծման հաշվին և օգնել այն երկրներին, որոնք մյուսներից ավելի վատ են պաշտպանված համավարակից: G7-ի երկրների համատեղ աշխատանքի երկրորդ կարևոր ուղղությունը համավարակի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամի հաղթահարումն է: «Գործելով միասին՝ մենք կաշխատենք բժշկական ու տնտեսական ռիսկերի վերացման ուղղությամբ, հիմք կստեղծենք ուժեղ, կայուն տնտեսական աճի և բարգավաճման համար»,- նշված է G7-ի համատեղ հայտարարությունում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր