211652_close_icon

Գերմանիան մտադիր է ուղիղ բանակցություններ վարել Թեհրանի հետ. Հայկո Մաաս

views-count3239 դիտում article-date 13:29 05-01-2020
Գերմանիայի կառավարությունը կօգտագործի բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակները, որպեսզի թույլ չտա իրավիճակի հետագա թեժացում Մերձավոր Արևելքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։ Միջոցների շարքում Գերմանիայի կառավարությունը մտադիր է ուղիղ բանակցություններ վարել Թեհրանի հետ։ Այս մասին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Bild պարբերականի հարցազրույցում, տեղեկացնում է [url=https://www.dw.com/ru/%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D0%B0-%D0%BC%D0%B8%D0%B4-%D1%84%D1%80%D0%B3-%D0%BE%D0%BF%D0%B0%D1%81%D0%B0%D0%B5%D1%82%D1%81%D1%8F-%D1%81%D0%BF%D0%B8%D1%80%D0%B0%D0%BB%D0%B8-%D0%BD%D0%B0%D1%81%D0%B8%D0%BB%D0%B8%D1%8F-%D0%BD%D0%B0-%D0%B1%D0%BB%D0%B8%D0%B6%D0%BD%D0%B5%D0%BC-%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%BE%D0%BA%D0%B5/a-51889634]Deutsche Welle[/url]-ն։ «Առաջիկա օրերին մենք կօգտագործենք բոլոր լծակները՝ թույլ չտալու համար իրավիճակի հետագա թեժացումը, ՄԱԿ-ում և ԵՄ-ում և տարածաշրջանի մեր գործընկերների հետ երկխոսությունում, այդ թվում Իրանի հետ բանակցություններում»,- ասել է Հայկո Մաասը։ Նախարարը նշել է, որ սերտ շփման մեջ է բրիտանական և ֆրանսիական ԱԳՆ ղեկավարների՝ Դոմինիկ Ռաաբի և Ժան-Իվ լը Դրիանի, ինչպես նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի ու ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ։ Հայկո Մաասի խոսքով՝ «այժմ ցանկացած սադրանք կարող է հանգեցնել բռնության անվերահսկելի պարույրի՝ անկանխատեսելի հետևանքներով, ինչպես ողջ տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական անվտանգության համար»։ Նա նշել է, որ Գերմանիայի նպատակն է՝ թույլ չտալ ռազմական թեժացում, պահպանել Իրաքի կայունությունն ու ամբողջականությունը և խանգարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ամրացնել դիրքերը՝ օգտվելով ստեղծված իրադրությունից։ Նա ընդգծել է, որ պայքարը ջիհադականների դեմ բխում է Գերմանիայի շահերից, և բունդեսվերի մասնակցությունը առաքելությանն Իրաքում անվանել է ԻՊ-ին դիմակայելու կարևոր տարր։

Նմանատիպ նյութեր