211652_close_icon
views-count48515 դիտում article-date 10:38 27-03-2020

Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում. 31-ամյա վարորդը Հրազդանում Opel-ով բախվել է բետոնե արգելապատնեշին. վիրավորներին առաջինը օգնության են հասել «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 26-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։45-ի սահմաններում Քասախ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Վահագն Հ-ն իր վարած Opel մակնիշի 35 MG 643 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդ Վահագն Հ-ն և նրա ուղևոր՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 31-ամյա Ազատ Ս-ն մարմնական վնասվծածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության վթարային փորձագետները՝ փորձագետ Սերոժ Վարդանյանի գլխավորությամբ, ովքեր այդ պահին նշված հատվածով անցնելիս են եղել, ու տեսնելով, որ տեղի է ունեցել վթար, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, կարողացել են օպերատիվորեն վարորդին ու ուղևորին դուրս բեիել ավտոմեքենայից։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր