28397 դիտում
15:49 10-03-2018
Հրդեհ «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Արտակրգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծ պողոտայի 39 հասցեում գտնվող գտնվող «Սիլ-Իշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով:
Պարզվել է, որ այրվում են հոսանքի լարեր, փաստաթղթեր:
Հրշեջները կարճ ժամանակում մարել են հրդեհը:
Դեպքի վարում հավաքվածներն ասում էին, որ շենքում կան նաև հոսանքի տատանումների հետևանքով փչացած տեխնիկաներ:
Ըստ բնակիչների՝ հոսանքը կտրուկ տատանվել է, ինչն էլ հնարավոր է՝ դարձած լինի հրդեհի պատճառ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+