4802 դիտում
23:01 27-03-2020
Երևանի քաղաքապետարանը շրջանցել է Դալմայի այգիների բուն խնդիրը. չի անդրադարձել բարձրացված էկոլոգիական, պատմական, սոցիալական խնդիրներին, որոնց լուծումը հենց քաղաքապետարանի առաքելությունն է
Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ ներկայիս Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում պատմամշակութային ժառանգության ոչնչացման, հողօգտագործողների իրավունքների ոտնահարման, հողերի փաստացի զավթման ու այլ լուրջ խախտումների համար «կանաչ» լույս վառած Երևանի՝ նախկին իշխանությունների դիրքորոշումից։
«Դալմա-Սոնա» հիմնադրամը նախկին իշխանությունների կողմից Դալմայի այգիների ոչնչացման, իրավունքների խախտումների մասին ահազանգով դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ներկայացնելով ծանրակշիռ հիմնավորումներ Բնապահպանական հանրային դատարանի վճռի(http://ecolur.org/files/uploads/pdf/Court/publicenvironmentalcourtdalmafinal.pdf) տեսքով։
Հանրային դատավճռում հավաքված են տվյալներ՝սկսած 2001 թ-ից, երբ ՀՀկառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ սկսվեց Դալմայի այգիներիհողատարածքներն ամենատարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխանցելու «կեղծօրինական» գործընթացը։
Ներկայացված են Դալմայի այգիների՝ պատմամշակութայինժառանգության կարգավիճակի և հողօգտագործողների իրավունքների խախտման վերաբերյալապացույցներ, օրենսդրական խախտումներ, հանրային դատավարությանընթացքում հնչեցվածփորձագիտական եզրակացություններ ու կարծիքներ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժ/պ Ա. Սեդոյանի՝ վճռի վերաբերյալ 2020թ-ի մարտի 18-ի N 50/2-19709 պատասխան նամակում նշված է․«Բնապահպանական հանրային դատարանի դատական նիստի թիվ ԲՀԴ/01/20 վճռին սահմանված կարգով ընթացք տալու վերաբերյալ հայտնում ենք, որ հարցն ուսումնասիրվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից և, ըստ աշխատակազմի իրավաբանական վարչության տրամադրած պարզաբանման, վերոնշյալ հանրային դատարանը չի հանդիսանում ՀՀ Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հիման վրա ստեղծված դատական ատյան և չի կարող ընդունել պարտադիր կատարման ենթակա դատական ակտեր»։
Այսինքն՝ քաղաքապետարանն ամբողջությամբանտեսել է այն բոլոր հասարակական կազմակերպությունների կարծիքը, որոնք հավաքել ենխախտումների մասին ապացույցները, չի պատասխանել ազահանգի մեջ նշված և ոչ մի կետի։Փոխարենը՝ փորձել է գտնել իրավական հիմնավորում՝ մերժելու գնահատական տալ նախկինիշխանությունների կողմից Դալմայի այգիների նկատմամբկատարված գործողություններին։
Նշենք, որ Բնապահպանական հանրային դատարանի վճիռը տվյալ խնդրի մանրամասն քննությունն է, խախտումների արձանագրումն է, հանրային գնահատականն է և ահազանգը այս կամ այն խախտման և էկոլոգիական հանցագործությունների մասին: Այս ձևաչափն Օրհուսի կոնվենցիայով սահմանված` տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունմանը մասնակցելու և արդարադատության մատչելիության հասարության իրավունքների իրացման և ՀՀ Սահմանադրությամբ սահմանված` շրջակա միջավայրի պահպանության հասարակության պարտականության և հանրային վերահսկողության իրականացման միջոց է, ինչպես նաև պետական մարմինների հետ հանրության համագործակցության, փոխօգնության, իսկ անպատասխանատու պաշտոնյանների համար զգոնության բարձրացման և նրանց պատասխանատվության ենթարկելու հնարավորություն:
Ի դեպ, Դալմայի այգիներում շինարարության ընթացքում 19-րդ դարի գինու հնձանի ոչնչացման դեպքի առթիվ Երևան
քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և Երևանիքաղաքապետ Հայկ Մարությանին՝ ուսումնասիրությունների միջոցով պարզելու հնձանիոչնչացման գործում պաշտոնյաների կատարած խախտումների հանգամանքները։ (http://www.prosecutor.am/am/mn/7730/)
Եվ, վերջապես, չնայածկորոնավիրուսիտարածումըկանխելունպատակովՀայաստանումհայտարարվածարտակարգդրությանը, կառուցապատողներն արագորեն հատում են Դալմայի այգիների ծառերը՝ պաշտպան ունենալով քաղաքապետարանի նոր աշխատակազմին, որն, իր հերթին, հայտարարում է, որ իրենք որևէ կապ չունեն նախկին աշխատակազմի հետ և նրանց իրավահաջորդը չեն։
[b]«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ
«Հայաստանի անտառներ» ՀԿ
«Դալմա-Սոնա» հիմնադրամ
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ
«Հազարաշեն» ՀԿ
«Կանաչ Հայաստան» ՀԿ
27.03.2020թ.[/b]
Նմանատիպ նյութեր
2186 դիտում
11:42 10-03-2019
Դալմայի այգիների սկզբնամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին