211652_close_icon
views-count10293 դիտում article-date 23:57 28-03-2020

Սոնա Աղբալյան. Ավիաընկերություններից շատերը, որոնք չեն իրականացրել թռիչքները արգելքի պատճառով, հրաժարվում են հետ վերադարձնել տոմսերի գումարները

Սոնա Աղբալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս օրերին ֆեյսբուքում հանդիպող ամենաշատ բողոքները վերաբերվում են ավիաընկերություններին կամ իրենց ներկայացուցիչներին: Ընդ որում, բողոքներն իսկապես արդարացի են... Պարզվում է նույնիսկ այս ֆորսմաժորային իրավիճակում շատ անբարեխիղճ տնտեսվարողներ օգտվում են առիթից (ինչպես միշտ) և փորձում են այս ամենից մի բան էլ օգտված դուրս գալ... Մասնավորապես ավիաընկերություններից շատերը, որոնք չեն իրականացրել թռիչքները արգելքի պատճառով, հրաժարվում են հետ վերադարձնել տոմսերի գումարները ուղևորներին... ավագույն դեպքում առաջարկում են տոմսի փոխանակում այլ օրերի վրա (այն դեպքում ,երբ դեռ չգիտենք իրավիճակը երբ կշտկվի աշխարհում և արդյոք շտկվելուց հետո շատերը իրենց սնանկ չեն հայտարարի)… Այսպիսով, իրականում թռիչքների վրա չկատարելով ծախսեր մի կողմից և շատ դեպքերում իրենց պետություններից ստանալով դոտացիաներ մյուս կողմից, նրանք փորձում են շահած դուրս գալ՝ ոտնահարելով ուղևորի իրավունքն ու օրենքները... Ձեռքի հետ էլ շուկայից դուրս են մղում ոլորտի փոքր ընկերություններին (այսպիսի բողոք էլ կարդացի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր