211652_close_icon
views-count6214 դիտում article-date 14:40 29-03-2020

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի 14 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի 14 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր