Ստեփանակերտի սննդամթերքի իրացմամբ զբաղվող մի շարք պարենային խանութներում ՍԱՊԾ-ի կողմից շրջայցեր են իրականացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Հանրապետության ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, շրջայցեր են իրականացրել մայրաքաղաք Ստեփանակերտի սննդամթերքի իրացմամբ զբաղվող մի շարք պարենային խանութներում:
Ինչչպես տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը, պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ: