211652_close_icon
views-count9205 դիտում article-date 17:55 30-03-2020

Մեսին հայտարարեց, որ «Բարսայի» խաղացողների աշխատավարձը կկրճատվի 70%-ով և որոշ փակագծեր բացեց

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին հայտարարեց, որ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի պայմաններում թիմի խաղացողների աշխատավարձերը կկրճատվեն: Արգենտինացին հայտնել է, որ բոլոր ֆուտբոլիստների աշխատավարձերը կկրճատվեն 70%-ով: Խաղացողներն այդ գումարը կհատկացնեն «Բարսելոնայի» աշխատակազմին, որպեսզի նրանք իրենց աշխատավարձերը ստանան ամբողջ ծավալով: «Այս բարդ ժամանակահատվածում շատ բան է գրվել և ասվել «Բարսելոնայի», նրա խաղացողների աշխատավարձերի մասին: Կցանկանայինք պարզաբանել, որ մենք միշտ էլ ցանկանում էինք նվազեցնել մեր աշխատավարձերը, քանի որ լիովին գիտակցում ենք, որ այս իրավիճակը դուրս է գալիս շրջանակներից: Այդ իսկ պատճառով մենք չենք դադարում զարմանալ, որ ակումբի ներսում եղել են ոմանք, որոնք փորձել են մեզ խոշորացույցի տակ պահել և ճնշում գործադրել, որպեսզի մենք գնանք այն քայլերին, որոնք ի սկզբանե անելու էինք: Իրականում համաձայնությունը հետաձգվեց մի քանի օրով և միայն այն պատճառով, որ մենք ակումբին, ինչպես նաև աշխատակիցներին այս ծանր օրերին օգնելու տարբերակ էինք փնտրում: Եթե մինչև հիմա այս մասին չէինք խոսում, ապա միայն այն պատճառով, որ մեր համար գերական իրական որոշում կայացնելն էր, որը կօգներ ակումբին, ինչպես նաև նրան, ովքեր առավել շատ են տուժել այս իրավիճակից», նշված է Մեսիի հայտարարությունում: Մեսիի հայտարարությունը մի քանի րոպե անց իրենց էջերում տարածել են նաև նրա թիմակիցները, մասնավորապես՝ Անտուան Գրիզմանն ու Լուիս Սուարեսը:

Նմանատիպ նյութեր