211652_close_icon
views-count1849 դիտում article-date 11:24 05-11-2023

Շահրամանյանը որոշ փակագծեր բացեց. «Հայացք Երևանից». aravot.am

Իրականում Արցախի հարցը փակված չէ՝ այդ մասին վստահեցնում են փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող որոշ դիտորդներ, շահագրգիռ այլ կողմեր: Որպես առաջին քայլ՝ դիտարկվում է հարկադրաբար լքած հայրենիք հետվերադարձի հնարավորությունը: «Արցախ վերադարձը մեր օրակարգում է, այդ հարցում հետաքրքրված են Եվրոպան, ԱՄՆ-ը, ՌԴ-ն, կարծում եմ՝ նաեւ Ադրբեջանը»,- Aravot.am-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 28-ին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սամվել Շահրամանյանը՝ հավելելով, որ վերադարձի հնարավոր ելքերի, անվտանգության երաշխիքների ու մի շարք այլ հարցերի շուրջ առաջիկայում ակտիվ քննարկումներ են նախատեսված:

Ի դեպ՝ Արցախի նորընտիր ղեկավարը ցանկություն էր հայտնել հանդես գալ «Հ1»-ի եթերում, սակայն առաջարկը մնացել էր անարձագանք, եւ դիմել էր Արցախի Հանրայինին, որտեղից էլ «հանրայնացրեց» ասելիքը: Շահրամանյանը խոսում էր բավական հանգիստ, հավասարակշռված՝ ասես ընտրելով ամեն բառը: Զրույցում անդրադարձներ կան մարդկանց հուզող շատ հարցերի վերաբերյալ, բայց դրանցից կառանձնացնենք մի քանի կարեւոր պարզաբանումներ կամ, եթե կուզեք, բացահայտումներ: Դրանք են.

Ռազմական գործողությունները սկսվելուց հետո է հասկացել, որ իրենք մենակ են ադրբեջանական ագրեսիայի դեմհանդիման: Ռուսական կողմը դիտորդի կարգավիճակ է որդեգրել, եւ իրենց մնում էր ինքնուրույն կարգավորել բոլոր հարցերը՝ մասնավորապես Պաշտպանության բանակի, այլ ուժային կառույցների եւ բնակչության հետ միասին ձեռնարկել պատասխան գործողություններ։ Հենց այդ գործողությունների շնորհիվ էր, որ հնարավոր դարձան Ադրբեջանի հետ 12 ժամ տեւած բանակցությունները:

Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը զանգահարել էր իրեն եւ հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ ադրբեջանական կողմի հետ գնալ բանակցությունների: Ինքը պատասխանել է, որ դեմ չէ, թող Բաբայանը ներկայանա, ներկայացնի իր ծրագիրը, տեսլականը, եւ եթե այն նախագահի թիմի ու անձնակազմի համար ընդունելի լինի, պատրաստ են գնալ այդ քայլին: Բաբայանն այս պայմանին չէր համաձայնվել:

Իշխանությունը Սամվել Բաբայանին հանձնելու առաջարկից հետո կապ է հաստատել ադրբեջանական կողմի հետ՝ փորձելով ճշտել՝ կա՞ արդյոք Արցախում այլ թեկնածու, ում հետ պատրաստ են վարել բանակցություններ, ինչը թույլ կտա ավելի շուտ դադարեցնել ռազմական գործողությունները (Արցախում քննարկումներ էին ընթանում այն հարցերի շուրջ, թե հնարավո՞ր է՝ Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն՝ որպես բանակցող)։ Ադրբեջանական կողմի պատասխանը եղել է բացասական:

Հայաստանը տեղյակ էր՝ Արցախն ինչ է ստորագրում, եւ ՀՀ իշխանությունների հետ քննարկում էին հնարավոր վտանգները՝ կապված այդ փաստաթղթերի հետ: Բայց նպատակն այդ իրավիճակում արցախիցների՝ այդ թվում տեղահանվող զինծառայողների կյանքերը փրկելն էր, ինչը, կարելի է ասել, հաջողվեց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր