2520 դիտում
13:45 31-03-2020
Արցախում ժամը 11:00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 24,9%–ը
Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի, ժամը 11:00–ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24,9%–ը։ «[url=https://https://armenpress.am/arm/news/1010641.html]Արմենպրես[/url]»–ի փոխանցմամբ` այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
«Մարտի 31-ի, ժամը 11։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 26 հազար 37 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24,9%–ը»,– ասաց Արզումանյանը։
ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկության ընթացքն ըստ շրջանների.
Ստեփանակերտում քվեարկել է 8908 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 22,8%–ը, Ասկերան` 3775 ընտրող կամ 31,2%–ը, Հադրութ` 2523 ընտրող կամ 28,7%–ը, Մարտակերտ` 3566 ընտրող կամ ընտրողների 26,7%–ը, Մարտունի` 4341 ընտրող կամ ընտրողների 25%–ը, Շահումյան` 536 ընտրող կամ 25%–ը, Շուշի` 944 ընտրող կամ ընտրողների 23,9%–ը, Քաշաթաղ` 1350 ընտրող կամ ընտրողների 19%–ը։
Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվերակել է 94 ընտրող կամ ընտրողների 12,1%–ը։
ԿԸՀ նախագահը հավելեց, որ ժամը 11:00–ի դրությամբ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում տեղակայված տեղամասը։
Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։
Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.
«Ազգային վերածնունդ» կուսակցություն
«Միասնական հայրենիք» կուսակցություն
«Անկախության սերունդ» կուսակցություն
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
Արցախի հեղափոխական կուսակցություն
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
Արցախի «Արդարություն» կուսակցություն
Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
Արցախի Պահպանողական կուսակցություն
Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։
Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։
Նմանատիպ նյութեր
2900 դիտում
15:30 31-03-2020
Արցախում ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.3 տոկոսը
2912 դիտում
18:24 10-10-2021
Արցախում ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 346 ընտրող կամ ընտրողների 46.6 %-ը
2901 դիտում
21:49 10-10-2021
Արցախում ժամը 20-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %
Այս բաժնից
1273 դիտում
20:07 04-02-2025
Հայտնի է՝ ինչ հարցեր են այսօր քննարկելու Թրամփն ու Նեթանյահուն
1171 դիտում
19:20 04-02-2025
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Ուկրաինա
772 դիտում
18:48 04-02-2025
Թուրքիան ու Կատարը ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ են ստորագրել