3899 դիտում
23:27 31-03-2020
Պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է հայկական կողմին սադրելու, իրավիճակը հենց հայ-ադրբեջանական սահմանում ապակայունացնելու համար. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
[b]Ադրբեջանական սպառնալիք՝ համաճարակի փուլում[/b]
Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի համաճարակի ֆոնին, երբ ողջ աշխարհը զբաղված է այս նոր մարտահրավերով, իսկ խոշոր խաղացողները կենտրոնացած են ներքին խնդիրների վրա։
Հայաստանի համար հարցը չի կարող ունենալ տեսական կամ քննարկումային բնույթ եւ մենք չենք կարող ինքնահանգստացման որեւէ փաստարկ կարեւորել։
Հայաստանի համար պատասխանը հստակ է՝ այո, Ադրբեջանը կարող է։ Եթե ունենում ես այս պատասխանը, ապա պետք է անել ամեն ինչ, դա թույլ չտալու համար։ Պետությունը պետք է օգտագործի ողջ գործիքակազմը խափանելու Ադրբեջանի նույնիսկ տեսական պլանները։
Երեկ ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Բաղանիս եւ Ոսկեւան գյուղերի մերձակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակ է բացել նաեւ գյուղերի ուղղությամբ։ ՀՀ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ։
Ընդգծենք, որ երեկ տեղի ունեցած միջադեպը եզակի դեպք չէ: Այս տարի ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում է Տավուշում գտնվող հայկական դիրքերը: Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է հայկական կողմին սադրելու, իրավիճակը հենց հայ-ադրբեջանական սահմանում ապակայունացնելու համար:
Ակնհայտ, որ ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությունը կարեւոր, բայց ոչ բավարար է։ Պետք է ինտենսիվ գործի դրվեն դիվանագիտական բոլոր խողովակները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, ՀԱՊԿ եւ այլն։
Ադրբեջանի քայլերին պետք է վերաբերել շատ ավելի մեծ ուշադրությամբ եւ զգոնությամբ, ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք Ադրբեջանին կզսպեն հետագայում նմանատիպ եւ այլ սադրիչ գործողություններ ձեռնարկելու համար:
Շատ կարեւոր է Ռուսաստանի հետ ինտենսիվ խորհրդակցությունները, հարաբերությունների սառեցմանը նպաստած եւ նպաստող խոչընդոտների վերացումը:
Զինված ուժերը եւ հասարակությունը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի՝ մոբիլիզացիոն ռեսուրսի կազմակերպմամբ։ Նույնիսկ կարանտինային պայմաններում դա անել հնարավոր է։ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման։
[b]Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»