211652_close_icon
views-count16092 դիտում article-date 23:00 31-03-2020

«Քիչ առաջ հրավառություն եմ տեսնում Կասկադի ուղղությունից… լուրջ չեն ընդունում մեր հայրենակիցները, որ զանգվածային մահը այսօր չոքել է բոլորիս դուռը». Արմեն Խաչատրյան. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/03/31/1103608/?fbclid=IwAR2I4i4-Ky_kA42FmHU6Jv39eVMuALfOoWsplrbOSr4uOSZqSaOh-IUCQUc]Aravot.am-[/url]ը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ մի շարք խախտումներ է հայտնաբերել: Նա ասաց. «Բոլոր իրավունքներն ու ազատություններն այստեղ երկրորդական են, մարդու կյանքն ու առողջությունը գերակա է բոլոր ազատությունների ու մյուս իրավունքների նկատմամբ: Նկատում եմ, որ մեր հայրենակիցները լուրջ չեն ընդունել այս իրավիճակը: Այսօր մենք մտնում ենք բազմաթիվ հաստատություններ, այսօր կոնկրետ բանկ եմ մտել ու մասնաճյուղում չկա անգամ ալկոգել, կամ կա ինչ-որ մեկի սենյակում դրած, որը երբեւէ չի կիրառվում: Կա հերթապահ, հսկիչ, ոստիկանության ծառայող բանկում, որը ընդհանուր կարգն է ապահովում, սակայն տարրական ալկոգել չկա, որպեսզի մարդիկ լվացվեն ու ներս մտնեն: Դա կարող է ոստիկանության ուժերով իրականացվել, հաստատ ոստիկանը չի զլանա բոլորին ստիպի, որպեսզի առանց ձեռքերը լվանալու բանկի տարածք չմտնեն: Քիչ առաջ հրավառություն եմ տեսնում Կասկադի ուղղությունից, բավականին լուրջ հրավառություն եւ զարմանում եմ՝այս ի՞նչ միջոցառում են իրականացնում քաղաքում: Մեր ժողովուրդը ոնց որ թե լուրջ չի ընդունում: Ավտոբուսներ ենք տեսնում, որոնք լեփ-լեցուն են ժողովրդով ու լուրջ չեն ընդունում մեր հայրենակիցները, որ զանգվածային մահը այսօր չոքել է բոլորիս դուռը: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/03/31/1103608/?fbclid=IwAR2I4i4-Ky_kA42FmHU6Jv39eVMuALfOoWsplrbOSr4uOSZqSaOh-IUCQUc]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր