19040 դիտում
17:56 01-04-2020
Մահացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը. նրա մոտ թոքաբորբ է հայտնաբերվել
50 տարեկանում մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը:
«[url=https://armenpress.am/arm/news/1010840.html]Արմենպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում Թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը հայտնել է, որ Սարդարյանը մահացել է մարտի 31-ին: «Մեզ հասած տեղեկություններով նրա մահվան պատճառը թոքաբորբն է»,-նշել է Կիրակոսյանն ու հավելեց, որ հավելյալ ինֆորմացիա երգչուհու մահվան մասին չունեն:
Երգչախմբի անդամները վերջին անգամ օպերային թատրոնում են եղել մարտի 13-ին:
Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:
[url=https://168.am/2020/04/01/1283028.html?fbclid=IwAR0gHMB-1Yh2u3QBxuDPNMUtJM6lW4CWP6CYgXtnYqYzPML0qWYT0zLQ400]168.am[/url]-ը Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց, արդյո՞ք երգչուհու մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել:
«Կորոնավիրուսով մահացածների վերաբերյալ մենք պաշտոնական տեղեկատվություն տրամադրում ենք, մինչև այս պահն ունենք 3 մահ, իսկ երգչուհու մահվան հանգամանքներին ծանոթ չեմ:
Որքան ինձ հայտնի է՝ նա թոքաբորբով հիվանդ է եղել, միայնակ տանն է մնացել և բժշկի չի դիմել:
Ինչ վերաբերում է դիահերձման արդյունքներին, սա անձնական տվյալ է, եթե կարող եք այդ տվյալները որևէ տեղից ձեռք բերել, խնդրեմ»,- եզրափակեց Ալինա Նիկողոսյանը:
Նմանատիպ նյութեր
2055 դիտում
12:21 07-02-2014
Սոչիի Օլիմպիական խաղերի հիմնը կկատարի անվանի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»