211652_close_icon
views-count3850 դիտում article-date 20:22 01-04-2020

Անցակետերում կիրականացնեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, Պարետի որոշմամբ, ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։ Ապրիլի 1-ի ժամը 23.59-ից` աշխատանքի գնացող անձինք պետք է ներկայացնեն նաև գործատուի կողմից լրացված ձևաթուղթ։ Վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանափակվել են մարդկանց ազատ տեղաշարժը ինչպես մարզերից մայրաքաղաք և` հակառակը, այնպես էլ մարդկանց ազատ տեղաշարժը մարզից մարզ։ Որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ապրիլի 1-ին ժամը 14-ից Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում կիրականացնեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։ Պարետի որոշումները խախտած անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր