570 դիտում
09:53 02-04-2020
Տնտեսական բալանսը լիովին խախտվել է. ի՞նչ քայլեր են անհրաժեշտ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Պետությունը պետք է անհրաժեշտ ներարկումներ կատարի այն ճյուղերում, որոնք մեծապես տուժել են շարունակվող ճգնաժամային իրավիճակից։ Եվ կոնկրետ քայլեր ձեռնարկելու հարցում մեր կառավարությունը կարող է համագործակցել այլ երկրների կառավարությունների հետ, նրանցից աջակցություն ստանալ կամ կիրառել նաև նրանց փորձը։
Իսկ այս պահին ի՞նչ ճանապարհով է առաջ շարժվում գործադիրը։ Վարչապետը կառավարության վերջին նիստին հայտարարեց, թե քանի որ ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ բիզնեսի որոշ ոլորտներ ֆինանսական բարդություններ են ունենալու, իրենք ճգնաժամային վարկային պորտֆելներ են առաջարկում բիզնեսին:
Այս վարկային պորտֆելների էությունն այն է, որ ֆինանսավորման որոշակի տոկոսն իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մնացյալը՝ 25-50 տոկոսը, ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի տվածի տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը: Այսինքն՝ տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ:
Առաջին հայացքից թվում է, թե անտոկոս վարկերը լուրջ աջակցություն են լինելու բիզնեսի համար, սակայն այդպես չէ, քանի որ տնտեսվարողները խնդիրներ են ունենալու այս վարկերի նույնիսկ մայր գումարները վերադարձնելու հարցում։ Եթե տնտեսվարողը շարունակում է վնասներ կրել, ապա արդյոք հնարավորություն կունենա՞ մարել վարկը։
Եվ բացառված չէ, որ բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ ուղղակի հրաժարվեն վարկ վերցնելուց՝ մտավախություն ունենալով, թե չեն կարող այնքան շահույթ ունենալ, որ մարեն վարկի գումարները։
Իսկ ամենահավանական տարբերակն այն է, որ նրանք օպտիմալացնեն բիզնեսը կամ փոխեն իրենց գործունեության ոլորտը, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Օրինակ՝ մեծ թվով աշխատակիցներ կարող են կորցնել իրենց աշխատանքը, և երկրում սրվի սոցիալական լարվածությունը։ Ուստի այսպիսի իրավիճակում լավագույն լուծումը կարող է լինել միայն տնտեսվարողների վնասների փոխհատուցումը, որը հնարավորություն կտա նրանց զերծ մնալ կտրուկ և անցանկալի գործողություններից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2330 դիտում
23:35 21-11-2020
Սուրեն Սարգսյան. Մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի բալանսը չի կարող խախտվել
2939 դիտում
20:16 25-01-2018
Հայաստանն ամեն ինչ անում է, որ պահպանի բալանսը. Շավարշ Քոչարյան
Այս բաժնից
1645 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»