2330 դիտում
23:35 21-11-2020
Սուրեն Սարգսյան. Մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի բալանսը չի կարող խախտվել
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի բալանս, հավասարակշռում և զսպման մեխանիզմներ կան, որոնք չեն կարող խախտվել
1. Հարավային Կովկասի 3 պետություններն ունեն իրենց արտաքին քաղաքական «հովանավորները»: Վրաստանինը՝ ԱՄՆ (ԵՄ) Ադրբեջանինը՝ Թուրքիա, Հայաստանինը՝ ՌԴ։
2. «Հովանավորի» ընտրության հարցում կարևոր հանգամանք է եղել ոչ այնքան հովանավորյալի ցանկությունը, որքան աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները: Սա է իրերի դասավորվածությունը մեր տարածաշրջանում և
այս բալանսը խախտելու ցանկացած փորձ կամ նույնիսկ ակնարկ ցնցումներ է առաջացնում:
3. «Հովանավորվող» փոքր պետությունը չի կարող ինքնուրույն հովանավոր փոխելու փորձեր անել կամ բալանս խախտել: Այսինքն՝ կարող է, բայց թանկ պետք է վճարի:
4. Հայկական հեղափոխությունը շատ արագ սկսեց ասոցացվել գունավոր հեղափոխության հետ: Ռուսաստանում նման կարծիք ձևավորվեց, քանի որ ընդգծված հակառուսական տարրեր հայտնվեցին իշխանության բարձր էշելոններում: Մոսկվայում սկսեցին լարվել, քանի որ նշված բալանսի խախտման հեռանկար նկատվեց (հիշվեց Վրաստանի և Ուկրաինայի հակառուսական իշխանությունը, որը առաջին 2-3 տարիների ընթացքում ՌԴ-ի հետ նորմալ էր աշխատում): Դա, բնականաբար, նկատեցին նաև Անկարայում և Բաքվում` դիտարկելով որպես հնարավորություն:
5. Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները որևէ բան չարեցին աշխարհին ցույց տալու համար, որ իրենք գունավոր կամ սորոսական հեղափոխություն չեն արել: Հակառակը` իշխանության ղեկին եկան սորոսական կամ հակառուսական կադրեր: Այսինքն՝ հարց էր առաջանում, եթե ձեր իշխանությունը սորոսական չէ, ապա ինչո՞ւ եք «անձնագրով սորոսականներին» իշխանություն տվել: Որ ի՞նչ: Պա՞րտք եք: Պարտակա՞ն եք: Եթե ոչ` հանի՛ր: Եթե չես հանում ուրեմն մի բան էն չի: Այս հարցը մինչ օրս տրվում էր Վաշինգտոնից մինչ Մոսկվա և հավատցեք, պատասպան չի գտնվում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
567 դիտում
09:53 02-04-2020
Տնտեսական բալանսը լիովին խախտվել է. ի՞նչ քայլեր են անհրաժեշտ. «Փաստ»
937 դիտում
18:30 26-02-2024
Հունաստանի և Թուրքիայի միջև ռազմածովային ուժերի բալանսը խախտվում է
2939 դիտում
20:16 25-01-2018
Հայաստանն ամեն ինչ անում է, որ պահպանի բալանսը. Շավարշ Քոչարյան
Այս բաժնից
1237 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1060 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
874 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել