211652_close_icon
views-count9878 դիտում article-date 19:28 02-04-2020

Կապանում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9, իսկ Մեղրիում՝ 8 դեպք. Սյունիքի մարզպետարան

Ապրիլի 2-ի ժամը 10։00-ի դրությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9 դեպք, իսկ Մեղրի համայնքում՝ 8 դեպք: Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։ «Վարակի տարածման հետագա միտումը նվազեցնելու եւ տարածման շղթաները կոտրելու նպատակով՝ հորդորում ենք խստորեն հետեւել հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում պարետատան սահմանած սահմանափակումներին, մնալ տանը՝ ինքնամեկուսանալ, տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության պարագայում, պահպանել անձնական հիգիենայի բոլոր կանոնները: Հիշեցնում ենք, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 182.3-ով։ Իսկ մասնավորապես՝ որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100-250 հազար դրամի չափով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր