211652_close_icon
views-count7313 դիտում article-date 23:07 02-04-2020

Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական դիվերսիան. Newmedia.am

[url=https://newmedia.am/am/news/10751]Newmedia.am[/url]-ը գրում է. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզում զինված միջադեպը: «Ստացված տեղեկության համաձայն՝ սահմանին շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումները: Ընդ որում, գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական օբյեկտները՝ ներառյալ ավտոտրանսպորտային միջոցները, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ուժի կիրառումից և, երբ կրկին պայմաններ ստեղծվեն, նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան: Մանրամասներն՝ [url=https://newmedia.am/am/news/10751]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր