211652_close_icon
views-count2627 դիտում article-date 16:51 31-10-2020

«Օգնության հստակ ձևաչափերի հարցը կքննարկվի հավելյալ». Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի՝ Պուտինին ուղղված դիմումը. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ ղեկավարությանն ուղղված դիմումը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/31/zakharova/3431708?fbclid=IwAR2zNS5tb7q5wKl1WFlNdfVhhm3JZ91NZcNW8pyIcCZwCaRMCKTx6VS-JMM]Tert.am[/url]-ը։ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում Զախարովան ասել է, որ ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ Մոսկվան կկատարի դաշնակից Երևանի նկատմամբ իր պարտականություններն այն դեպքում, եթե ռազմական սգործողությունները տեղափոխվեն անմիջականորեն ՀՀ տարածք: «Ինչ վերաբերում է օգնության հստակ ձևաչափերին, ապա այդ հարցը կքննարկվի հավելյալ»,-ասել է Զախարովան: Հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված անհապաղ խորհրդակցություններ սկսելու, ՀՀ-ին աջակցության տեսակները և չափը սահմանելու վերաբերյալ դիմումին: Խոսքն այն օգնության մասին է, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը: «Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի՝ սկսել խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգության ապահովման նպատակով, վերահաստատում ենք հավատարմությունը ՀՀ նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ին կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի շրջանակում: Այս պայմանագրի որոշ հոդվածներ մեկը մյուսի տարածքի նկատմամբ զինված հարձակման սպառնալիքի առաջացման դեպքում ենթադրում են հստակ գործողություններ: Պայմանագրի համապատասխան՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե մարտական բախումները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք: Մանրամասնրը՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/31/zakharova/3431708?fbclid=IwAR2zNS5tb7q5wKl1WFlNdfVhhm3JZ91NZcNW8pyIcCZwCaRMCKTx6VS-JMM]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր