211652_close_icon
views-count17929 դիտում article-date 10:12 03-04-2020

Հայբիզնեսբանկը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կարող եք օգտվել հեռահար ծառայությունների ուղիներից

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ համար առաջնային է ցանկացած իրավիճակում իր բոլոր ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելը, ինչպես նաև նրանց անընդհատ և շարունակաբար աջակցելու կարողությունը։ Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում, խնդրում ենք Բանկի հետ հաղորդակցումն իրականացնել հեռախոսազանգերի կամ նամակագրության միջոցով, հնարավորինս օգտվել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ծառայությունների հեռահար հարթակներից, որոնք մշտապես հասանելի են: Ձեր առողջությունը պաշտպանելու համար ցանկալի է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարային միջոցներից և առցանց բանկային ծառայություններից (Ինտերնետ Բանկինգ և Մոբայլ Բանկինգ): Փաստաթղթերը, առաջարկներն ու կարծիքները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից ելնելով մարտի 16-ից մինչև մայիսի 30-ը Վարկային արձակուրդից օգտվել ցանկացող վարկառուները ժամանակացույցի վերանայման համար կարող են ուղարկել էլեկտրոնային դիմում [url=http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/DIMUM-varkayin-ardzakurd.pdf]հետևյալ ձևաչափով[/url]՝ [email protected] հասցեին: Ձեզ հուզող հարցերի դեպքում, կարող եք դիմել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ շուրջօրա ռեժիմով գործող Զանգերի կենտրոն, որին կարող եք միանալ +374 10 59 20 19, +374 10 59 20 20, +374 60 37 25 00 հեռախոսահամարներով: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ… [b]Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից [/b]

Նմանատիպ նյութեր