25175 դիտում
23:50 03-04-2020
Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք. Կոտայքի մարզպետարան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի հետ կապված՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի մասին շատ է խոսվում, քննարկվում, հարկ ենք համարում հայտնել, որ Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լիահույս է, որ հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին և բացի նշված թվով մեր քաղաքացիներից, ովքեր բուժում են ստանում հիմնականում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց բազմաթիվ կոնտակտավոր ընտանիքներ և քաղաքացիներ պետության կողմից մեկուսացվել են Ծաղկաձորի հանգստյան տների կարանտիններում։ Նրանք պարբերաբար թեստավորվում են և գտնվում բժիշկների ամենօրյա հսկողության ներքո։
«Հավաստիացնում եմ՝ արվել է ամեն ինչ մեր սիրելի Չարենցավանում օր առաջ կասեցնելու վարակի տարածման տեմպերը և կայունացնելու իրավիճակը։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ իրավիճակը լիարժեքորեն գտնվում է մեր հսկողության տակ»,-նշում է Կոտայքի մարզպետը:
Այս ամենով հանդերձ, Չարենցավանում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքի և մի շարք տնտեսվարողների համագործակցության արդյունքում սոցիալական տարբեր նախաձեռնություններ և ծրագրեր են իրականացվում, մասնավորապես,
Չարենցավան համայնքի նախաձեռնությամբ համայնքում գործող «Սաֆարի», «Արաքս» սուպերմարկետները, «Զոյա», «Լևոն պապ», «Չարենց» մարկետները, «Աննա Հարությունյան» ԱՁ-ն, բժիշկներ Ադյան եղբայրները, «Դավիթ Նաղդալյան» ԱՁ-ն, «Արամ Ավետիսյան» ԱՁ-ն, «Մեգասթոմ» ատամնաբուժարանը, «Նվեր Գրիգորյան» ԱՁ-ն, «Գարիկ Պալյան» ԱՁ-ն, «Սուրիկ Ծուղունյան» ԱՁ-ն, «Prime systems» ընկերությունը, «Ասկե գրուպ» ԲԲԸ տնօրեն Վահան Հարությունյանը, գործարար Սուրեն Այվազյանը համայնքի շուրջ 450 ընտանիքների ապահովում են ամենօրյա սնունդով, իսկ Կոտայքի նախկին մարզպետ, գործարար Կ. Գուլոյանի կողմից վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Չարենցավանի բժշկական կենտրոնին է նվիրաբերվել 5 մլն դրամ՝ որպես լայնամասշտաբ գործողություններ, գերծանրաբեռնված բուժսպասարկում, կոնտակտավոր քաղաքացիների զննություն և շուրջօրյա հսկողություն իրականացնող բուժ.հաստատություն:
Կոտայքի մարզպետի խոսքով, սա տեղական ինքնակառավարում-մասնավոր հատված փոխգործակցության լավագույն օրինակներից մեկն է, ինչը, անշուշտ, վարակիչ պիտի լինի նաև այլ համայնքների համար. «Շնորհակալ եմ թե՛ համայնքին այս հիանալի համախմբման, թե՛ տնտեսվարողներին համայնքի կողքին կանգնելու և թե՛ այս գործընթացներում ներգրավված ակտիվ կամավորներին իրենց մարդասիրական և հայանպաստ գործունեության համար, իսկ մարզի մյուս համայնքներին կոչ եմ անում իրենց գործողություններում որպես օրինակ դիտարկել Չարենցավան համայնքի համախմբումը», - իր խոսքում նշել է Ռոմանոս Պետրոսյանը:
Նմանատիպ նյութեր
4537 դիտում
22:22 21-05-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի վարակի ևս 4 դեպք. Արցախում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 33 դեպք
9875 դիտում
19:28 02-04-2020
Կապանում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9, իսկ Մեղրիում՝ 8 դեպք. Սյունիքի մարզպետարան
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»