211652_close_icon
views-count3946 դիտում article-date 16:14 06-04-2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր թեժ գիծ՝ 011 300 114 հեռախոսահամարով

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր ԹԵԺ ԳԻԾ՝ 011 300 114 հեռախոսահամարով: Այս հեռախոսահամարը ամրակցված է լինելու համակարգի ավելի, քան 300 մասնագետների, ովքեր կպատասխանեն քաղաքացիների հարցերին: Զանգահարելով այս հեռախոսահամարին՝ քաղաքացին կարող է հետեւել ձայնային հաղորդագրություններին, ընտրել այն ոլորտը, որին վերաբերում է հարցը: Համակարգը զանգը կուղորդի ոլորտային ստորաբաժանման համապատասխան աշխատակցին, ով կպատասխանի քաղաքացու հարցին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծն աշխատում է խիստ ծանրաբեռնված, հորդորում ենք քաղաքացիներին ոլորտային, մասնագիտական, ոչ ընդհանուր բնույթի հարցերի դեպքում զանգահարել 011 300 114 հեռախոսահամարով՝ համապատասխան մասնագետից պատասխան ստանալու համար: Նշենք, որ հեռախոսահամարը գործելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Միեւնույն ժամանակ հիշեցնենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում 114 թեժ գիծը գործում է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով:

Նմանատիպ նյութեր