211652_close_icon
views-count20585 դիտում article-date 20:36 06-04-2020

Այս ընթացքում կոմունալների չվճարման համար անջատումներ չեն լինի, իսկ հետագա չվճարման դեպքում քայլեր կձեռնարկենք. վարչապետ

[url=https://www.tert.am/am/news/2020/04/06/Pashinyan/3256439?fbclid=IwAR06YQjXN0WvDqHfWK97FFVPHpLCgZ63s2AL21kAI6S_64dH7bsZY3cKf9s]Tert.am[/url]-ը գրում է. Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը և պարետատունը հայտարարել են, որ մինչև արտակարգ դրության ավարտը քաղաքացիներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի չվճարման դիմաց անջատումներ չեն լինելու։ Այս մասին ի պատասխան ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, որ մարտ-ապրիլ ամիսների կոմունալները պետությունը պետք է հոգա, ինչպե՞ս է օրավարձով աշխատողը վճարելու, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀԾԿՀ-ն այս վճարումների մասով իրավիճակը հայտարարել է ֆորսմաժոր, ինչը նշանակում է, որ չվճարումների հետ կապված անջատումներ չեն լինի: Ինչ վերաբերում է հետագա վճարումներին, սոցիալական աջակցության միջոցառումներ ենք իրականացնում, կհետևենք այդ միջոցառումների իրականացման էֆեկտիվությանը և ըստ անհրաժեշտության այդ որոշումների մեջ կկատարենք կարգավորումներ, որ հնարավորինս էֆեկտիվ լինի, և մեր քաղաքացիները անսպասելի առաջացած սոցիալական դժվարությունները կարողանան առավելագույն էֆեկտիվությամբ հաղթահարեն»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր