211652_close_icon

Ավտոկայանատեղերի տուրքի չվճարման համար վարչական տույժեր չեն կիրառվի

views-count7149 դիտում article-date 22:25 01-02-2017
«Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի: Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն»,-այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր