6716 դիտում
13:59 07-04-2020
Վարչապետը հանձնարարել է ՏՄՊՊՀ-ին պարզել Վանաձորում հացի թանկացման պատճառները
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զբաղվում է Վանաձորում հացի թանկացման պատճառները հասկանալու հարցով: «[url=https://armenpress.am/arm/news/1011398.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ ուղիղ եթերով քաղաքացիների հետ հարց ու պատասխանի ընթացքում արծարծվեց Վանաձորում տեղի ունեցած անհամաչափ թանկացումների թեման: Այսօր առավոտյան խորհրդակցության ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն ասաց, որ իրենք զբաղվում են այդ հարցով՝ կոնկրետ Վանաձորում հացի թանկացման պատճառները հասկանալու համար: Եվ ես տվել եմ համապատասխան հանձնարարականներ, որպեսզի այդ թեմայով զբաղվեն»,-ասաց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ ՏՄՊՊՀ նախագահը ասել է նաև, որ որոշ ապրանքատեսակների մասով որոշակի գնանկում է նկատվել: Փաշինյանը վստահեցրեց, որ իրենք կշարունակեն հետևել իրավիճակին, մոնիտորինգ անել: «Սակայն այստեղ խնդիրն ինքնին ոչ թե թանկացումներն են կամ ոչ թանկացումները, այլ, որ մենք թույլ չտանք որևէ չհիմնավորված գործողություն, և որևէ գնային չարաշահում տեղի չունենա՝ մեծ հաշվով հասկանալով, որ կարող են գների փոփոխություններ տեղի ունենալ»,-ասաց վարչապետը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է գործունեության որոշ տեսակների և տեղաշարժի խիստ սահմանափակումների ռեժիմ։
Նմանատիպ նյութեր
1376 դիտում
09:32 12-03-2014
Բանանի թանկացման պատճառները․ ՀԺ
2001 դիտում
20:01 25-01-2021
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան