211652_close_icon
views-count4925 դիտում article-date 18:40 07-04-2020

Երկրորդ չարտերային թռիչքով Հայաստանի ավելի քան 200 քաղաքացի Ռուսաստանից վերադառնում է հայրենիք. Ռուսաստանում ՀՀ դեսպանություն

Հայաստանի Հանրապետության 200 քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունից վերադառնում է հայրենիք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»–ի պաշտոնական էջը։ «Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Երկրորդ չարտերային թռիչքով ավելի քան 200 քաղաքացի վերադառնում են հայրենիք»,– նշված է հրապարակման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր