211652_close_icon
views-count69374 դիտում article-date 11:12 09-04-2020

Կորոնավիրուսի վարակման 40 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 921-ի. 1 մարդ մահացել է

Հայաստանում ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 40 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 881 դեպք: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 9-ին հաստատվել է կորոնավիրուսի 921 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 4902 (վերջին մեկ օրում՝ 331) թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 773 անձ: Վերջին տվյալներով ապաքինվել է 138 անձ (վերջին մեկ օրում՝ 24 մարդ), 10 պացիենտ մահացել է:

Նմանատիպ նյութեր