3938 դիտում
12:01 09-04-2020
Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկ իրականցրել ենք 236 թեստ, որից դրական է եղել 28-ը, սա նշանակում է, որ շարունակում ենք ապահովել շաբաթվա սկզբի լավատեսությունը, առավել ևս՝ առողջացածների թվի որոշակի աճ ենք սպասում:
Նա նշեց, որ վաղը պարետատանը կքննարկեն անելիքները: «Մենք վաղվանից օրը հազար թեստի հնարավորություն պետք է ստեղծենք, այսօր խորհրդակցություն ենք ունեցել, և առաջին փուլում հնարավոր է, որ այս թեստերի թիվը հազարի չհասնի»,- ասաց նա և նշեց, որ այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում, եկել են եզրահանգման, որ ցուցումով պետք է լինի թեստավորումը, սակայն բուժաշխատողները, թոքաբորբով հիվանդ քաղաքացիները պարտադիր պետք է թեստավորվեն:
«Այս օրերի քննարկումները բերում են այն եզրակացությանը, որ ընդհանուր առմամբ տիրապետում ենք իրավիճակին: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք, թվային համակարգ ենք ստեղծել և ճշգրտումների արդյունքում՝ 12 անճշտություն ենք հայտնաբերել, և վարակի մեկնարկից ի վեր՝ Հայաստանում արձանագրվել է 921 դեպք»,- ասաց վարչապետը, ընդգծելով, որ այսպիսի անճշտություններ հնարավոր են, քանի որ դա կապված է լինում հիվանդի՝ մի հիվանդանոցից այլ հիվանդանոց տեղափոխելու հետ:
Նմանատիպ նյութեր
1660 դիտում
14:06 04-03-2021
Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից մենք շատ հետ ենք. Փաշինյան
7291 դիտում
15:29 21-04-2020
Վերջին շաբաթվա կորոնավիրուսի դեպքերի թվի վերլուծությամբ ունենք աճի կայուն տեմպ․ Արսեն Թորոսյան
2841 դիտում
19:52 25-08-2021
ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կորոնավիրուսով վարակման և մահերի դեպքերի թվի կայունացման մասին
Այս բաժնից
301 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը
610 դիտում
16:13 07-02-2025
Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության (տեսանյութ)
676 դիտում
15:21 07-02-2025
Ֆասթ Բանկի 35-րդ մասնաճյուղը բացվեց Չարենցավանում