211652_close_icon
views-count1588 դիտում article-date 14:06 04-03-2021

Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից մենք շատ հետ ենք. Փաշինյան

Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, և ես որքան տեղեկացված եմ, մենք այդ ստանդարտներից շատ հետ ենք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մյուս կողմից դա չի նշանակում, որ այդ թվերը ինքնաբերաբար պետք է տեղայնացվեն. Դա թեմա է, որ բազմակողմանի պետք է քննարկենք և լուծումները գտնենք»,- ասաց նա:

Մհեր Գրիգորյանն իր կողմից հավելեց. «Բնակչություն-դատավորների թիվ հարաբերակցության սխեմայի մեջ պետք է դնենք նաև մի այլ թիվ՝ արհեստական վեճերի թիվը: Արհեստական վեճերի թվով, մենք ցավոք սրտի, մոտ չենք դասական իրավիճակին: Այդ իմաստով, մենք պետք է հաշվի առնենք, որ  դատական համակարգում ավելորդ ծանրաբեռնվածությունը հանելու պարագայում, մենք վստահ ենք, որ կգանք այդ թվին»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր