3847 դիտում
15:01 09-04-2020
611 մլն դրամ հատկացվեց նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութեր և օժանդակ պարագաներ ձեռք բերելու համար
Նախազորակոչիկների և զորակոչիկների համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից պատվաստանյութեր և պատվաստումներ, ինչպես նաև օժանդակ պարագաներ ձեռք բերելու նպատակով ՀՀ Կառավարությունն այսօր Առողջապահության նախարարությանը հատկացրեց 611,672.2 հազ. ՀՀ դրամ, որից 18,350.2 հազ. ՀՀ դրամը կազմում է ձեռք բերվող պատվաստանյութերի և պատվաստումների համար օժանդակ պարագաների դիմաց վճարվելիք մաքսատուրքը:
Նախագծով առաջարկվում է ձեռք բերել նաև նախատեսված ծավալի մի մասը, այսինքն՝ այն մասը, որով հիմնադրամից ներկայացվել է գնային առաջարկ:
Մնացած պատվաստանյութերը և օժանդակ պարագաները նախատեսվում է ձեռք բերել մրցակցային կարգով:
Ըստ նախագծի, սակայն, պատվաստանյութերի ձեռքբերումը մրցակցային կարգով իրականացնելը նպատակահարմար չէ, քանի որ նման պարագայում չի բացառվում, որ ՀՀ-ում որակյալ և անվտանգ պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման ընդհատումը հանգեցնի հանրային առողջության վատթարացման բոլոր հնարավոր հետևանքներին:
Բացի այդ, ինչպես նշված է կառավարության օրակարգում ընդգրկված հարցում, խելամիտ չէ իմունականխարգելման նպատակով երկարաժամկետ պայմանագրերի կնքումը` կապված պատվաստանյութերի յուրահատկությունների հետ:
Նմանատիպ նյութեր
1844 դիտում
15:21 09-07-2021
Հայաստանն աշնանը «Ջոնսոն և Ջոնսոն» ու «Նովավաքս» պատվաստանյութեր ձեռք կբերի
1375 դիտում
16:04 29-07-2021
Հայաստանը մոտ 3,46 մլրդ դրամի Sinopharm և Pfizer պատվաստանյութեր ձեռք կբերի․ Անահիտ Ավանեսյան
2728 դիտում
16:52 26-09-2019
611 անտառապետերի և անտառապահների աշխատավարձերը բարձրացվեց 20 հազարական դրամով
Այս բաժնից
676 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
952 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1111 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն