211652_close_icon
views-count2734 դիտում article-date 16:52 26-09-2019

611 անտառապետերի և անտառապահների աշխատավարձերը բարձրացվեց 20 հազարական դրամով

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի թվով 611 անատառապետերի և անտառապահների անվանական աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից բարձրացնել 20․000-ական դրամով: Հարցը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ով նշեց, որ ներկայումս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառպահպանության գործառույթներ իրականացնող մեկ աշխատակցին բաժին է ընկնում միջինը մոտ 1500 հա տարածքի պահպանությունը. «ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսությունում աշխատում է 19 ավագ անտառապետ, 80 անտառապետ և 512 անտառապահ: Անտառապետների միջին աշխատավարձը առանց հարկային պարտավորությունների կազմում է մոտ 95 հազար դրամ, իսկ անտառապահներինը՝ 70 հազար դրամ: Նախագծի ընդունումը պայմանավորված է անտառների պահպանությանն ուղղված աշխատանքների ծանրաբեռնվածությամբ և սահմանված ցածր աշխատավարձերով»,- նշեց նա: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվեց 43 մլն 992 հազար դրամ: Կավելացվի թվով 661 աշխատակիցների աշխատավարձերը:

Նմանատիպ նյութեր