76436 դիտում
15:40 09-04-2020
Արտակարգ դեպք Երևանում. Ռուսաստանից Հայաստան ժամանած 54-ամյա տղամարդը, ով հրաժարվել է բժիշկներին կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկում մի տղամարդ սպառնում է իրեն օգնություն ցուցաբերող բժիշկներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հյուրանոցային համալիր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ տղամարդը օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Երևան ժամանած Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Ղ. Ա-ն է, ով հրաժարվել է բժիշկների՝ կորոնավիրուսի թեստ հանձնել և իր մոտ եղած դանակով սպառնացել է ինքնասպան լինել, եթե չթույլատրեն, որպեսզի ինքը մասնակցի կնոջ հուղարկավորությանը։
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: