1206 դիտում
14:59 10-04-2020
Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի պաշտոնակատար
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում։
Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Լևոն Ազիզյանը ծնվել է 1983 թվականին։
2009 թվականին ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետը՝ ասպիրանտի գիտական աստիճանով։
Գերազանցությամբ ավարտել է նաև ԵՊՀ նույն ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։
Տեխնիկական գիտությունների թեկնածու է։
Աշխատանքային գործունեությունը
2017 թվականի հունվարի 9-ից - ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ,
2012 - 2016թթ․ - ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի կենտրոնի պետ ,
2010թ. առ այսօր հիդրոօդերևութաբանության ոլորտին առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի անդամ,
2009 - 2011թթ. - ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ,
2006-2011թթ. - «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, Հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ։
Գործունեությունը միջազգային ծրագրերում՝
2016թ. առ այսօր - «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի Հայաստանի ազգային իրականացման ռազմավարական խորհրդի անդամ,
2013թ․ առ այսօր - ՀՕԿ-ի «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» (BSMEFFG) ծրագրի ազգային համակարգող։
Եղել է մի շարք միջազգային ծրագրերի փորձագետ։
20-ից ավելի գիտական հրատարակումների հեղինակ է։
Նմանատիպ նյութեր
19536 դիտում
13:23 18-03-2022
Հայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
10093 դիտում
21:37 14-07-2022
Վաղվանից քամիները երեկոյան ժամերին զգալիորեն կթուլանան. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»