4028 դիտում
12:52 11-04-2020
Ուղիղ խոսքը մենակ էշին են ասում․ Արգիշտի Կիվիրյան
Ամեն անգամ, երբ ռուսական այս կամ այն պաշտոնյան կամ Կրեմլյան վերլուծաբանը հայտարարում են, որ գազի սակագնի հետ կապված հարցը Հայաստանի իշխանությունները պետք է քննարկեն տնտեսական մակարդակում ու միմիայն «Գազպրոմ»-ի հետ, սա նշանակում է, որ ոչ թե այդ հարցը լուծում է «Գազպրոմ»-ը, այլ ընդամենը բացեիբաց հասկացվում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության, ու մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կշիռը չի բավականացնում, որպեսզի այդ հարցը ինքը կարողանա հավասարազոր քննարկել ու լուծել ավելի բարձր մակարդակներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/argishti.kiviryan]էջու[/url]մ գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․ «Ամեն անգամ, երբ ռուսական այս կամ այն պաշտոնյան կամ Կրեմլյան վերլուծաբանը հայտարարում են, որ գազի սակագնի հետ կապված հարցը Հայաստանի իշխանությունները պետք է քննարկեն տնտեսական մակարդակում ու միմիայն «Գազպրոմ»-ի հետ, սա նշանակում է, որ ոչ թե այդ հարցը լուծում է «Գազպրոմ»-ը, այլ ընդամենը բացեիբաց հասկացվում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության, ու մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կշիռը չի բավականացնում, որպեսզի այդ հարցը ինքը կարողանա հավասարազոր քննարկել ու լուծել ավելի բարձր մակարդակներում։ Բոլորը գիտեն, որ Ռուսաստանում գազի գինը դա ոչ թե տնտեսական, այլ միմիայն քաղաքական բաղադրիչ ունի, և այն այս կամ այն պետության համար լուծում է ընդամենը մեկ անձ, ի դեմս Վ․Վ․ Պուտինի, սակայն երբ դու չունես հավասարազոր կշիռ ու ընդունված չես Կրեմլում, քեզ ամեն անգամ ուղարկում են «Գազպրոմ»՝ Միլլերի կամ անգամ նրա ամառանոցի պահակի հետ բանակցելու։ Ակնհայտ է, որ ռուսական կողմը արդեն չի էլ պատկերացնում, թե քաղաքական ինչ գործառույթների կամ համադրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին հասկացնի քաղաքական խաղի կանոնները ու նրա այս կամ այն քայլի հետևանքները մնացած գործընթացների վրա։ Քաղաքականությունից հարյուրավոր կիլոմետր հեռու Հայաստանի իշխանությունները համառորեն չեն կարողանում ընկալել, որ ուղիղ խոսքը մենակ էշին են ասում․․․»։
Նմանատիպ նյութեր
5475 դիտում
19:54 09-01-2020
«Թամամ խոսքը էշին կասեն». Արշավիր Ղարամյան
6877 դիտում
15:01 26-07-2019
Միմիայն Նիկոլի Հայաստանում է հնարավոր այսպիսի աբսուրդ. Արգիշտի Կիվիրյան
2023 դիտում
21:22 28-01-2020
«Գործ ունենք ոչ թե հասուն քաղաքական գործիչների, այլ գավառական ոչնչությունների հետ». Արգիշտի Կիվիրյան
Այս բաժնից
1102 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1192 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1399 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ