55950 դիտում
13:33 11-04-2020
Հերթական սրբապղծությունը՝ Երևանում. «մոլագարը» տարեց ամուսինների շիրմաքարերը կոտրել է, ոստիկանությունը 3-րդ անգամ այցելել է դեպքի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 10-ին, հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել Երևանում։ Առավոտյան Ավան վարչական շրջանում բնակվող ամուսինները, այցելելով ժողովրդին հայտնի Ավանի գերեզմանատուն, այնտեղ հայտնաբեիել են իրենց ծնողների՝ Ռաֆիկ և Անյա Բալոյաններիկ գերեզմանը՝ պղծված։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Սա երրորդ դեպքն է 3 ամսվա մեջ, որ նման անմարդկային արարք է թույլ տրվում հանգուցյալների նկատմամբ։ Նախկին 2 դեպքերով էլ ոստիկանության Ավանի բաժանմունք և ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել ենք, նույնիսկ համոզված ենք՝ ով է սրբապղծության հեղինակը։ Այդ մասին նաև հայտնել ենք ոստիկաններին, սակայն ոստիկանությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում, որպեզի սրբապղծություն կատարող Սոս Անտոնյանին կարգի հրավիրի։ Վստահ ենք՝ այս դեպքը նույնպես նրա ձեռքի գործն է, նա է, ուրիշ կասկածյալ մենք չունենք։ Եթե ոստիկանությունը այս անգամ էլ աչք փակեց ու չձեռնարկեց անհրաժեշտ միջոցառումներ՝ սրբապիղծին կարգի հրավիրելու ուղղությամբ, չգիտենք՝ էդ դեպքում ում դիմենք, որպեսզի վերջ տանք այս սրբապղծությանը»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե նախորդ 2 դեպքերում շիրմաքարերը չէին վնասվել, այլ շուռ էր տվել, ապա երեկ շիրմաքարերն ամբողջովին կոտրվել են։
«Կասկածյալին ոստիկանությունը մի քանի անգամ տարել է, սակայն բաց է թողել։ Հավանաբար, նա կարողանում է ժողովրդի լեզվով ասած՝ ոստիկաններին էլ կուտ տա և ներկայանա, որպես անմեղ հրեշտակ, մինչդեռ, եթե ոստիկանները խիստ մոտենան խնդրին, կհամոզվեն, որ նրա մեջ բույն է դրել Նեռը, քանի որ գիտակից մարդը նման սրբապղծություն չէր կատարի, իսկ ոստիկաններն էլ նրան շատ լավ են ճանաչում, քանի որ տեղյակ են, որ եթե մի մարդ անհարգալից վերաբերմունք ցուցաբերի իր ծնողների նկատմամբ ու նրանց դուրս է հանել իրենց տանից՝ թողնելով բաց երկնքի տակ, ապա նրա կերպարը ամբողջական կբացահայտվի։
Ուզում ենք հավատալ, որ գոնե այս դեպքից հետո նա իր կատարած արարքի համար պատասխանատվության կենթարկվի»,-ասում էին ամուսինները։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսացխիկի առջև խոսել, ասում էին. «Որքան զարմացած, այնքան էլ զայրացած ենք, որ նման սրբապղծություն է կատարվում Ռաֆիկ Բալոյանի նկատմամբ։ Դեռ ԽՍՀՄ տարիներից նա ոչ միայն Ավանում, այլև Երևանում մեծ հարգանք է վայելել; Էն թվերին դեռ մարդիկ չգիտեին՝ ինչ բան է անօգնականին օգնության ձեռք մեկնելը, Ռաֆիկն անում էր։ Անգամ Սոսին է, ով կասկածվում է սրբապղծության մեջ, բազմաթիվ անգամներ օգնության ձեռք մեկնել։ Ու հիմա ստացվում է, որ անգամ գերեզմանում նման վերաբերմունքի են արժանանում Ռ. և Ա. Բալոյանները»։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
13:41 22-06-2023
Ադրբեջանցիները կոտրել են Հադրութի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերը