211652_close_icon
views-count88579 դիտում article-date 21:06 16-03-2019

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը 2 օր է, Երևանում ընկած, տարեց ամուսինների համար բնակարան էր փնտրում, իսկ նրանք քաղաքապետից ու թաղապետից պահանջում են իրենց համար բնակարան գնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը մարտի 13-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել այն մասին, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վարձակալական հիմունքներով բնակվող ամուսիններ՝ 78-ամյա Հայկազ Սարդարյանն ու 74-ամյա Սոֆի Սարդարյանը հայտնվել էին փողոցում: Հրապարակման հաջորդ օրը ամուսիններին է այցելել ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ով ամուսիններին առաջարկել է Երևանի մի քանի վարչական շրջաններում բնակվելու համար հասցեներ, սակայն չգիտես ինչու, նրանք նախ համաձայնվել են, իսկ հետո՝ ինչպես ժողովուրդն է ասում, «երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ» ու մերժել են պատգամավորի առաջարկը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատգամավորը անգամ հանդիպել է մի քանի վարչական շրջանների ղեկավարների հետ և նույնիսկ պատրաստակամություն է հայտնել վճարելու նրանց տան վարձը, ինչը հնարավորություն կտար Հ. և Ս. Սարդարյաններին տևական ժամանակ, առանց ֆինանսական խնդիրների, իրենց գիշերները լուսացնել ապահով տանիքի տակ: Երեկ ամուսիններին նման առաջարկ է արել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավար Կարեն Հակոբյանը: Թաղապետը նաև այսօր է հանդիպել ամուսիններին, սակայն նրանք թաղապետից պահանջել են, որպեսզի վերջինս իրենց համար մեկսենյականոց բնակարան գնի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հրապարակումից հետո նաև բազմաթիվ քաղաքացիներ են իրենց օգնության ձեռքը մեկնել ամուսիններին՝ իրենց հնարավորությունների սահմաններում, այդ թվում՝ նրանց հարևանները, բայց նրանք ցանկանում են, որպեսզի կամ վարչական շրջանի ղեկավարը, կամ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իրենց համար բնակարան գնեն: Ինչպես ավելի վաղ [url=https://https://shamshyan.com/hy/article/2019/03/13/1119696/?fbclid=IwAR0JX0dzOkQZeV8IK5XDfzmGkb8vg1S1yVKDeUV4-d15HRHRqZyAt0tpACA]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի 49 հասցեում 2 տարուց ավելի վարձակալական հիմունքներով բնակվող ամուսիններ, 78-ամյա Հայկազ Սարդարյանն ու 74-ամյա Սոֆի Սարդարյանը հայտնվել էին փողոցում: Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, ամուսինները 10 օր առաջ «ՎՏԲ բանկ»-ից ծանուցում էին ստացել, որ իրենց կողմից վարձակալված բնակարանը պետք է ազատեն: Ամուսինները համաձայնվել են այդ տարբերակին, սակայն խնդրել են, որպեսզի 1-2 ամիս ժամանակ տան, մինչև օրերը տաքանալը, որպեսզի իրենք կարողանան նոր բնակարան ճարել մնալու համար: 10 օր առաջ բանկի աշխատակիցներն ու հարկադիր կատարողների այցի օրը նրանք տեսել են, որ ամուսինը գտնվում է հիվանդանոցում և նա այդ 10 օրվա մեջ չէր կարող իր առողջական խնդիրները թողած բնակարանի հարց լուծեր: Հիմա ողջ գույքով հայտնվել են փողոցում: Հարևաններն են օգնության ձեռք մեկնել, սակայն դա հարցի վերջնական լուծում չէ: Ամուսինները խնդրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի օգնության ձեռք մեկնեն իրենց, իսկ իրենց ուզածը շատ բան չէ. կացարան, անգամ վարձակալական հիմունքներով: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ փողոցում հայտնված անօգնական ամուսիններին այդ պահին ինչով հնարավոր է՝ օգնում էին հարևանները, ովքեր նույնիսկ առաջարկում էին գիշերել իրենց տներում, սակայն ամուսինները իրենց շնորհակալությունն էին հայտնում հարևաններին, բայց հրաժարվում էին, ասելով. «Էսօր մնացինք, բա վաղը, բա հետագայում: Էս ողջ գույքն էլ փողոցում թափված է»: Նրանց հույսը քաղաքային իշխանություւններն էին, ովքեր գուցե բարի կամք դրսևորեն և լուծեն առողջական լուրջ խնդիրներ ունեցող ամուսինների խնդիրը: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր