211652_close_icon
views-count52022 դիտում article-date 14:01 11-04-2020

Երևանում Nissan-ի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները՝ ավտոմեքենան վարելով հանդիպակաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Ճանապարհային ոստիկանությունն այս օրերին հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ուժեղացված ծառայություն է կատարում, մայրաքաղաքում որոշ վարորդներ, իրենց զգալով՝ ինչպոս ձուկը ջրում, չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 10-ին, Nissan Altima մակնիշի 01 DO 909 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, իրեն զգալով անպարտելի, Նորագավիթում չարամտորեն խախտում էր ճանապարհային երթևեկության կանոնները և մի քանի կիլոմետր մեքենան վարում հանդիպակաց երթևեկելի գոտիով՝ խոչընդոտ ստեղծելով տրանսպորտային միջոցների վարորդների համար։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր