211652_close_icon
views-count34996 դիտում article-date 13:00 23-05-2015

Ո՞ւմ «դաբրոյով» է պատգամավոր «Խնամի Վալոդը» չարամտորեն խախտում երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչքան էլ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը հայտարարություն տարածի, որ ծնողներն իրենց տրանսպորտային միջոցները չտրամադրեն անչափահասներին, միևնույն է, Հայաստանում կան ծնողներ, որոնց մասին կարելի է ասել՝ սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը: ՃՈ-ն նաև հորդորել էր, որպեսզի վարորդները, ելնելով իրենց անվտանգությունից, ավտոմեքենաները վարեն՝ ամրագոտին կապած: Այսօր՝ մայիսի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք և տեսանյութ է արել, որոնցում երևում է, թե ինչպես է Երևանում Mercedes S 550 մակնիշի 162 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու: Դատելով վարորդի արտաքին տվյալներից՝ կարելի է պնդել, որ նա անչափահաս է, հետևաբար, մեքենա վարելու իրավունք էլ չունի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում և այն գրանցված է ԱԺ պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի (Խնամի Վալոդ) Վոլոդյա Բադալյանի անվամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և վարչական պատասխանատվության կենթարկի պատգամավոր Խնամի Վալոդին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր