Կորոնավիրուսից զոհերի քանակով ԱՄՆ-ը աշխարհում դարձավ առաջինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ը կորոնավիրուսից զոհվածների քանակով աշխարհում դարձավ առաջինը, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալներ հավաքող Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:
Ապրիլի 11-ի դրությամբ ԱՄՆ-ում COVID-19-ից մահացել է 18 860 պացիենտ: Երկար ժամանակ մահացածների թվով առաջատար հանդիսացող Իտալիայում գրանցվել է 18 849 մահ:
Առավել ծանր իրավիճակ է Նյու-Յորք նահանգում: Այնտեղ կորոնավիրուսից արդեն 5 820 մարդ է մահացել: Օրերս այնտեղ բարձրացրել են սոցիալական տարածության կանոնները խախտելու համար տուգանքները, կոչ է արվում վերելակներից մեկ-մեկ օգտվել, իսկ փողոցներում հերթապահում են ոստիկաններրը:
Քաղաքի հիվանդանոցներում պացիենտների համար այլևս տեղեր չկան, մարդկանց տեղավորում են զբոսայգիներում ստեղծված հոսպիտալներում, նավերում և նույնիսկ տաճարներում: