2592 դիտում
16:29 13-04-2020
Տոկիոյի օլիմպիական խաղերը 2021թ․ տեղափոխման ծախսերը ՄՕԿ-ին կարժենա մի քանի հարյուր միլիոն դոլար
Տոկիոյի օլիմպիական խաղերը 2021 թ․ տեղափոխման ծախսերը ՄՕԿ –ի համար կարժենան մի քանի հարյուր միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ՝ welt.de –ին։ Դեռ հաշվարկ չի կատարվել, բայց փաստ է , որ լրացուցիչ մեծ ծախսեր կառաջանան:
ՄՕԿ-ը տևական ժամանակ չէր համաձայնում հետաձգել խաղերը, հիմնականը` ֆինանսական կորուստների պատճառն էր։ Ամենամեծ վնասը հասցվել է Ճապոնիային։ Ադ երկիրը նախապատրաստության վրա ծախսել է ավելի քան 12 միլիարդ դոլար:
Ըստ փորձագետների, խաղերի տեղափոխումը գովազդատուների համար կարժենա ավելի քան 1 միլիարդ դոլար: Ազգային օլիմպիական կոմիտեների և մասնակից երկրների ֆինանսական կորուստները դեռ պետք է հաշվարկել:
Խաղերը տեղափոխելու պայմանավորվածության համար ընդամենը երեք օր է պահանջվել , իսկ նոր ժամկետների ընդունման համար ՝ վեց օր։ Հարցերի լուծմանը աջակցել է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Առաջնահերթությունը տրվել է մարզիկների և խաղերում ներգրավված անձանց առողջության պահպանմանն ու կորոնավիրուսի տարածման խոչընդոտմանը:
Նմանատիպ նյութեր
1146 դիտում
14:59 10-09-2020
Թոմաս Բախ. ՄՕԿ-ը նպատակ ունի Ճապոնիայում 2021թ․ անցկացնել օլիմպիական խաղերը
1829 դիտում
16:40 31-03-2020
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացման մասին ՄՕԿ-ի նոր որոշումը հավանության է արժանացել
902 դիտում
15:55 16-06-2020
Տոկիոյի օլիմպիական խաղերի ենթակառուցվածքների 80 տոկոսը հասանելի կլինի 2021թ. ամռանը
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում