9816 դիտում
18:52 13-04-2020
Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է. News.am
[url=https://news.am/arm/news/572253.html]News.am[/url]-ը գրում է. ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ՝ ապրիլի 12-ին կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտարարություն է տարածել Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երեկ՝ ապրիլի 12-ին Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տեւական բուժումն ընդամենը կոնսերվացրեց հիվանդությունները, իսկ վերջին բժշկական էպիկրիզներով բացահայտվեց հիվանդությունների վատթարացումն ու բացասական դինամիկան:
Ըստ ճանաչված բժիշկ, պրոֆեսոր Ն.Ավետյանի մասնագիտական կարծիքի՝ Հայաստանում արդեն իսկ կատարվել են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ անհրաժեշտ եւ բավարար բուժումներ Հայաստանում գտնվող լավագույն բուժհաստատություններում, սակայն հիվանդի վիճակն ավելի է վատթարացել, որը տեղի է ունեցել ոչ թե բժիշկների անգործության կամ անհետեւողականության պատճառով, այլ նրանով, որ Հայաստանում բացակայում են տվյալ համալիր հիվանդություններով պայմանավորված անհրաժեշտ դեղամիջոցներն ու սարքավորումները: Նման պայմաններում հեղինակավոր բժիշկը գտել է, որ հիվանդը կմահանա:
Ավելին, թեեւ աշխարհում, այս թվում նաեւ Ֆրանսիայում, մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, սակայն Ֆրանսիայի այն հիվանդանոցը, որտեղ ժամանակին բուժվել եւ վիրահատվել է Մանվել Գրիգորյանը, ծանոթանալով նրա հիվանդության պատմությանը, գրություն ուղարկեց, որ անհապաղ հիվանդին պետք է ուղարկել իրենց կլինիկա:
Ի՞նչ արեց առողջապահության նախարարը, նախարարն ասում է, քանի որ գործը դատարանում է, ես ոչ մի որոշում չեմ տա, դիմեք դատարան: Ի՞նչ է ասում դատարանը, ասում է դատարանն առողջապահության հարցերով չի զբաղվում, դատարանը նախարարությանը գրություն չի տա:
Մ.Գրիգորյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման հետեւանքների ողջ պատասխանատուն այլեւս Հայաստանի Հանրապետությունն է»։
Նմանատիպ նյութեր
7181 դիտում
20:08 09-06-2020
Կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
6197 դիտում
09:34 19-06-2018
Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է. «Ժամանակ»
10709 դիտում
15:54 25-11-2014
Փայլակ Հայրապետյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. անգամ նրա տունն են վաճառքի հանել
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»