3836 դիտում
12:12 14-04-2020
Նախագահ Քոչարյանի ապօրինի կալանքը հսկայական նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար․ Վ․Սողոմոնյան
Նախագահ Քոչարյանի ապօրինի կալանքը հսկայական նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար, այդ թվում ներքին կյանքում, որքան էլ իշխանություններն ասեն՝ չէ, այդպես չէ, բայց ամիսներ առաջ փորձ է արվել նենգափոխել ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքը, թե այդ կալանքը հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենա։ Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ Ագնեսա Խամոյանի հեղինակային «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը եւ վստահեցրել, որ իր հետ հեռախոսազրույց է ունեցել այդ պաշտոնյան եւ հավաստիացրել, որ ինքը նման բան չի ասել։
«Ես հուսով եմ, որ հարաբերությունները կպահպանվեն, քանի դեռ այս կնճիռները վերացված չեն, բայց ես չեմ կարող երաշխավորել, որ այդպես կլինի նաեւ հետագայում։ Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Մեկ ամիս առաջ ռուսական հեղինակավոր պարբերականներից մեկում արտահոսք եղավ, ինչը պատահական չէր, որ եթե նախագահ Քոչարյանի ապօրինի կալանքը չվերացվի, հայ-ռուսական հարաբերությունները կարող են տուժել։ Ես հուսով եմ, որ դրանք չեն տուժի եւ մեր ժողովուրդը վնասներ չի կրի», ասել է Վիկտոր Սողոմոնյանը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
724 դիտում
13:00 16-11-2024
Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին
1495 դիտում
12:08 16-11-2024
ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն «Ագարակ» անցման կետում ծառայության համար
1378 դիտում
11:56 16-11-2024
Ամփոփվել են Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի աշխատանքի արդյունքները