16896 դիտում
16:49 14-04-2020
Շեմն ընդլայնվեց. կփոխհատուցեն փետրվարին մինչեւ 30 հազար դրամի գազ եւ մինչեւ 10 հազար դրամի հոսանք սպառած բնակիչներին. news.am
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 14-ի որոշմամբ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որով ընդլայնվում է սպառված գազի եւ էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը, հայտնում է [url=https://news.am/arm/news/572454.html]news.am[/url]-ը։
Ըստ այդմ սահմանվում է, որ այս միջոցառման շահառու են հանդիսանալու գազի եւ էլեկտրաէներգիայի այն սպառող բաժանորդները, որոնց կոմունալ վճարումները փետրվարին կազմել են
- բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ
- էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։
Ընդ որում, աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց 30 տոկոսի չափով։
Որոշման երկրորդ կետով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչեւ 2020 թվականի ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը:
Հիշեցնենք, որ 11-րդ միջոցառումը վերաբերում էր այն բաժանոդներին, որոնք փետրվարին օգտագործել էին մինչեւ 10 հազար դրամի գազ եւ մինչեւ 5 հազար դրամի էլեկտրաէներգիա: Նրանց դեպքում՝ փոխհատուցումը 50 տոկոս էր:
Նմանատիպ նյութեր
19276 դիտում
15:01 24-04-2020
Ամսական մինչեւ 10 հազար դրամի հոսանք սպառած բաժանորդների լույսը չեն անջատի
3463 դիտում
13:07 30-07-2020
Կփոխհատուցեն սոցիալական կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ վճարները. գործադիրի որոշումը
Այս բաժնից
649 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
685 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են