19463 դիտում
18:01 15-04-2020
Կորոնավիրուսը կարող է մեկ տարի տևել, պետք է սովորենք ապրել դրան զուգահեռ, պետք է հասկանանք, որ կորոնավիրուսից հետո կյանքը նույնը չի լինելու, ինչ նախկինում. վարչապետ . ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/04/15/pashinyan/3264696?fbclid=IwAR31fQ7UncL6ELAwV6eKlhGLr5bm9JWMwMjHStngE-LI4YzYuyls0FM3HPc]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ Վանաձորում կարող է ապրիլի 20-ից հետո տեքստիլի արտադրությունը վերաբացվել:
«Պատկերացրեք բացվում է, և հետո հիմնարկներից մեկում մի հոգի վարկաված մարդ է հայտնվելու: Ի՞նչ ենք անելու, այդ երեք հազար մարդուն էլի՞ տուն ենք ուղարկելու, թե՞ կարող ենք այլ քաղաքականություն վարել»,- ասաց նա և նշեց, որ այս խնդիրը կարող ենք երկար ունենալ, իսկ մարդիկ հուսահատված են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նշեց, որ Առողջապահության նախարարության, պարետատան առաջ խնդիր է դրել վարակի կանխարգելման հաջողված փորձը փոխանցել ընկերություններին:
«Մենք գիտենք, թե ինչ է պետք անել, որ 90 տոկոսով երաշխավորենք, որ վարակը արտադրական տարածք չմտնի, այդ փորձը պետք է կիսեն մյուս ընկերությունների հետ: Մեր ռազմավարությունն այն է, որ մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, կարող է մեկ տարի տևել, մենք չենք կարող փակվել և ասել՝ մեկ տարի կարանտինում ենք: Այս կարանտինի շրջանում պետք է ձեռք բերենք հմտություններ՝ ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ»,-ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/04/15/pashinyan/3264696?fbclid=IwAR31fQ7UncL6ELAwV6eKlhGLr5bm9JWMwMjHStngE-LI4YzYuyls0FM3HPc]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9802 դիտում
12:07 12-06-2020
Պետք է տեղորոշել այն մարդկանց, որոնք ասում են՝ կորոնավիրուսը չկա, սուտ է, հասկանանք նրանց կապերը. Փաշինյան
1372 դիտում
17:22 18-10-2021
Մենք պիտի սովորենք ու չվախենանք ապրել, պայքարել ու հաղթել միասին. Գևորգ Թադևոսյան
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»