211652_close_icon
views-count51200 դիտում article-date 18:38 15-04-2020

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի հրամաններով՝ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել քննչական ապարատում. նշանակվածները համարվում են պրոֆեսիոնալներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր և օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիետի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել քննչական ապարատում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Գրիգորյանի հրամանով Ռուբեն Մկրտչյանը ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից: Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Ռ. Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ: Հ. Գրիգորյանի մեկ այլ հրամանով Վահե Լաչինյանը ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից և Հ. Գրիգորյանի մեկ այլ հրամանով նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետի տեղակալ: Մինչ այդ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանը ազատվել էր նշված պաշտոնից և նշանակվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Արսեն Վարդանյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ, ազատվելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից: Բոլոր նշանակված անձինք քննչական ապարատում համարվում են պրոֆեսիոնալ ոչ միայն աշխատանքում, այլև աչքի են ընկնում նաև մարդկային բարձր հատկանիշներով և նրանց կողմից բազմաթիվ աղմկահարույց քրեական գործեր են քննվել, որոնց դեմ նույնիսկ չեն կարողացել հակափաստարկներ ներկայացնել թե՛ վերահսկող դատախազները, և թե՛ շատ փաստաբաններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր