987 դիտում
15:51 16-04-2020
Արցախի ոստիկանությունը շարունակում է սահմանային անցակետերում կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքները
Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ 4՝ «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ», «Կապան-Կովսական» անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել:
ԱՀ ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ըստ անհրաժեշտության ծանոթացնում են Արցախի Հանրապետության Պարետի որոշումներին, ջերմաչափման նպատակով ապահովում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր:
Արցախ մուտք գործած անձանց ոստիկանությունը տեղեկացնում և պարտավորեցնում է, որ 14 օր ինքնամեկուսանան: Վերջիններից տվյալներ են վերցվում ինքնամեկուսացման վայրի վերաբերյալ, որպեսզի ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժերով հսկողություն իրականացվի նրանց նկատմամբ:
ԱՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում` նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար նվազագույնի հասցնել մարդկանց տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ:
[b]Արցախի Հանրապետության ոստիկանություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1883 դիտում
16:00 18-09-2015
ՀՀ ՊՆ-ում քննարկվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելուն ուղղված ծրագրերը
4777 դիտում
19:46 30-08-2021
Ռուս խաղաղապահները Արցախում ԱԹՍ-ի հնարավոր կիրառումը կանխելուն ուղղված վարժանքներ են անցկացրել
Այս բաժնից
1249 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի
1162 դիտում
23:04 22-12-2024
Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն է սպասում
1666 դիտում
21:07 22-12-2024
Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարևոր ջրբաժանում է. Վարդան Օսկանյան